Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր նահանգում դեկտեմբերի 8-ի երեկոյան PKK-ի կողմից առեւանգված 4 թուրք զինվորականներն ազատ են արձակվել։

Ինչպես տեղեկացնում է քրդական Firat գործակալությունը, PKK-ն առեւանգված զինվորականներին դեկտեմբերի 9-ի առավոտյան հանձնել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) Դիարբեքիրի նահանգային կառույցի պատվիրակությանը։

Նշենք, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Դիարբեքիր-Բինգյոլ ավտոճանապարհին PKK-ի զինյալները կանգնեցրել էին մի մեքենա եւ ներսում գտնվող զինվորականներին տարել լեռները։