Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Վիվառո Բեթ» բուքմեյքերական ընկերությունում, դեկտեմբերի 8-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հաճախորդները վիճաբանության են բռնվել գանձապահի հետ, որի ժամանակ ոտքերով ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց:
Դեպքի վայրից ահազանգել են իրավապահներին, որոնց ժամանելուց հետո բերման է ենթարկվել երեք հաճախորդ:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից, այլ մանրամասներ չեն հայտնել, հանգամանքները պարզվում են:




























