Սինգապուրի Փոքր Հնդկաստան թաղամասում 400 ներգաղթյալների մասնակցությամբ զանգվածային բախումներ են տեղի ունեցել: Քաղաք-պետության համար դրանք 1969թ.-ից ի վեր առաջինն էին:
Փոքր Հնդկաստանում կենտրոնացած են հարեւան հարավասիական պետություններից ներգաղթածների խանութներն ու ռեստորանները: Խռովությունների արդյունքում ներգաղթյալները մի քանի մեքենաներ են շրջել եւ հրկիզել: Նաեւ ոստիկանական ու շտապօգնության մեքենաներ են տուժել: Ոստիկանությունը 27 մարդու է ձերբակալել:
Խռովությունների պատճառը պատահարն է եղել, որի արդյունքում ավտոբուսը մահացու վրաերթի էր ենթարկել 33-ամյա հնդիկ միգրանտին, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները:





























