ԱՄՆ-ում Ջորջիա նահանգի բնակչուհին ֆասթ ֆուդ սննդի ցանցերից մեկի սրճարանում պատվիրել է չիզբուրգեր, որում հայտնաբերել է մարիխուանայի չափաբաժին, հաղորդում է Sky News-ը:

Հայտնի է, որ այցելուն բուրգերը ձեռք է բերել ավտոմեքենայով սնունդ վերցնելու պատուհանից: Կինը հայտնաբերել է թմրանյութը, երբ տանը սկսել է ուտել բուրգերը: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Գտածոյի պատճառով կինը դիմել է ոստիկանություն ու սրճարան: Երբ ոստիկանները սրճարան են ժամանել, պարզել են, որ թմրանյութը բուրգերի մեջ է դրել  32-ամյա Մերի Էլիզաբեթ Սայբերը: Սրճարանի տնօրինությունը հեռացրել է վերջինիս: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութ պահելու համար: