ExpressJet ավիաընկերությունը Թեքսասի Հյուսթոն Ինտերկոնտինենտալ օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում է մոռացել ուղեւորի, որը թռիչքի ժամանակ քնել է, հաղորդում է CNN Wire-ը:

Թոմ Վագոներն արթնացել ու ինքն իրեն մթության մեջ է գտել: Նա ցնցվել է տեղի ունեցածի արդյունքում: Նա փորձել է դուրս գալ, սակայն բոլոր ելքերը փակ են եղել: Նա զանգել է ընկերուհուն ու հաղորդել այդ մասին, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Աղջիկն այդ մասին է պատմել United Airlines-ի ներկայացուցիչներին, որոնք գնացել են օգնելու տղամարդուն: Մոտ կես ժամ անց տղամարդուն ազատել են: