Հայաստանի Հանրապետության եւ Ռուսատանի Դաշնության Անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության շրջանակում ստորգրված արձանագրության` կքննարկվեն Հայաստանում «ՌՈՍՏԵԽ»-ի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «ՌՈՍՏԵԽ» կորպորացիայի միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Իվանովի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով` Հայաստանը հետաքրքրված է, որ ռուսական խոշոր ընկերությունները մուտք գործեն հայկական շուկա: Եվ, այդուհանդերձ, պետք է ընտրել այն ոլորտները, որտեղ առկա են որոշակի տնտեսական հնարավորություններ եւ որոնք շահավետ են ներդրումներ իրականացնելու համար:

Կողմերը դիտարկել են մի շարք ոլորտների զարգացման պոտենցիալը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ առաջիկայում ներդրումներ իրականացնելու եւ համատեղ գործունեության ծավալելու համար:

Ալեքսեյ Իվանովն իր խոսքում նշել է, որ առկա է պատրաստակամություն եւ հետաքրքրություն հայաստանյան ընկերությունների հետ համատեղ աշխատելու համար:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում երկկողմ ձեւաչափով մասնագիտական հանդիպումներ կազմակերպելու եւ ներդրումային կոնկրետ ծրագրեր քննարկելու համար: