ԱՄՆ-ի հարավային եւ հյուսարեւելյան նահանգներում դեկտեմբերի 8-ին վրա հասած ձնաբքի պատճառով երկու հազարից ավելի ավիաչվերթ է հետաձգվել:
Արդեն հինգ մարդ զոհվել է:
Դալասի օդանավակայանում հազարից ավելի չվերթ է հետաձգվել: Զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Los Angeles Times-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի հյուսիսարեւմտյան Փենսիլվանիա նահանգում առատ ձյան պատճառով 80 մեքենայի մասնակցութամբ վթար է տեղի ունեցել:
ԱՄՆ-ում մերկասառույցի հետեւանքով 80 մեքենաներ են բախվել
Դելավեր նահանգում ձյան առատ տեղումների պատճառով խցանումներ եւ վթարներ են տեղի ունեցել մի քանի մայրուղիներում: Քաղաքի բնակիչներին զգուշացրել են առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ մայրուղի:




























