«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր-2013» հարցմանը մասնակցած անձանց 69 տոկոսը կարծում է, որ Հայաստանի դատական համակարգը կոռումպացված է կամ չափազանց կոռումպացված: Այս մասին ասվում է Հայաստանի օմբուդսմենի արտահերթ զեկույցում՝ կապված արդար դատական հետաքննության հետ:
Զեկույցի համաձայն՝ հարցվածների 18 տոկոսը հայտարարել է դատավարոների կաշառք տալու մասին: «Հարցման համաձայն՝ Հայստանւ միակ երկիրն է, որտեղ հարցվածների կեսից ավելին պատրաստ չէ որեւէ միջոցի դիմելու՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Որպես դրա հիմնական պատճառ հարցվածները նշել են, որ նման հրապարակումներն ապարդյուն են, քանի որ գործող օրենքների եւ դրան կիրառման հանդեպ անվստահություն կա»,-նշվում է օմբուդսմենի արտահերթ զեկույցում:





























