Նյույորքյան աճուրդում ներկայացվել են հինհունականա արծաթե ու հուդայական վերջին արքան Անտիգոնես Երկրորդի ժամանակների պղնձե մետաղադրամները:

Մետաղադրամները ներառված են վեց հարյուր ցուցանմուշներից բաղկացած եզակի հավաքածուում, որը վաճառքի է հանել Նյու Յորքի Gemini աճուրդային տունը: Դրանց մեկնարկային արժեքը կազմել է 50 հազար եւ 75 հազար, համապատասխանաբար: Կասկած չկա, որ աճուրդի ընթացքում գները կաճեն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ վերջերս աշխարհի ամենաթանկ մետաղադրամներից է ճանաչվել հռոմեական Ադրիանոս կայսեր պատկերով մետաղադրամը: Դրա արժեքը կազմել է երկու մլն դոլար: