«168 ժամ» թերթը գրում է. « Մեր տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանն աջակցում է եւ, հնարավոր է, անդամակցի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված  «Քաղաքացիական պայմանագիր» միավորմանը, իսկ ընտրությունների ժամանակ նաեւ կարող է գլխավորել ստեղծվելիք կուսակցության ընտրական ցուցակը:

Քաղաքացիական պայմանագրի Կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում, սակայն, հերքեց այդ լուրը՝ նշելով, որ Խ.Սուքիասյանն առնչություն չունի իրենց հետ եւ նախկինում Քաղաքացիական պայմանագրի անդամների ու Սուքիասյանի միջեւ քննարկումներ չեն եղել. «Նա ոչ անդամ է, ոչ էլ՝ աջակից»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում