Ռուսաստանի Ռյազանի մարզի Իսկրա ավանի բնակարաններից մեկում դեկտեմբերի 9-ին հայտնաբերել են 35-ամյա կնոջ  եւ նրա երկու մանկահասակ դուստրերի`1 եւ 12 տարեկան երեխաների մարմինները:

Զոհերի մարմիններին դանակի բազմաթիվ հարվածների հետքեր կան:

Ռյազանի միջմարզային քննչական դատարանը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ  105 հոդվածի 2-րդ մասով («Երկու կամ ավելի անձանց սպանություն, այդ թվում` մանկահասակ»):

Գործի քննության նպատակով ստեղծվել է քննչական խումբ`հատուկ գործերով քննիչի վերահսկողությամբ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: