26-ամյա տղամարդը մահացել է նոութբուքը ձեռքին լոգանք ընդունելիս: Դժբախտ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ուսոլյե Սիբիրսկոյե քաղաքում:

Տղամարդը մահացած է հայտնաբերվել իր բնակարանում: Պարզվել է, որ «լոգանք ընդունող տղամարդը ջուրն է գցել էլեկտրական լարից միացրած նոթբուքը, ինչի հետեւանքով հոսանքահարվել է», հայտնում է Ռուսաստանի Իրկուտսկի մարզի ՆԳՆ-ի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: 

Մարդու մահվան  հստակ պատճառը պարզելու համար դատական փորձաքննություն է նշանակվել: Քաղաքի ոստիկանությունը ճշտում է համակարգիչն օգտագործելիս անվտանգության կանոնները խախտելու հետեւանքով  վրա հասած դժբախտ դեպքի հանգամանքները: