Ուկրաինայի ՆԳՆ ուժերի կողմից Կիեւում ցուցարարների բարիկադները ոչնչացնելիս տուժել է 10-15 մարդ: Լյուտերանսկայա ու Բանկովայա փողոցների անկյունում կառուցված բարիկադները ապամոնտաժվել են դեկտեմբերի իննի գիշերը:
Տուժողները վնասվածքներ են ստացել հրմշտոցի ժամանակ եւ «Բերկուտի» հարձակման ժաանակ ընկնելիս, հաղորդում է TCH.ua-ն:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ տարածքի մաքրման արդյունքում տուժել են նաեւ իրավապահները: Գազ ներշնչելու արդյունքում ուշագնաց է եղել բերկուտցիներից մեկը, եւս մեկը տուժել է հրմշտոցի ժամանակ, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նախագահի աշխատակազմի մերձակա փողոցների մաքրմանը մասնակցել են ներքին զորքերի ու «Բերկուտի» մոտ չորս հարյուր զինծառայողներ: Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվածներ չկան:





























