Ռուսաստանի Արտեմ քաղաքում որբ երեխաների գիշերօթիկ դպրոցի ուսուցչուհին դատարանում պատասխան կտա երեխաներին ծեծելու եւ ստորացնելու համար:
45-ամյա մանկավարժը անհնազանդության համար աշակերտներին հարվածել է ձեռքերով, ոտքերով եւ ձեռքի տակ եղած այլ առարկաներով: Բացի այդ, դասից բացակայելու համար նա սաներին ստիպել է մերկանալ եւ մի քանի օր ներքնազգեստով շրջել:
Հետաքննությունն ավարտված է: Ութ աշակերտ տուժող է ճանաչվել: Արտեմի քաղաքային դատարան քրեական գործ է ուղարկվել: Կնոջը մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























