ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Reuters-ը:

Այդ հեռախոսազրույցի ժամանակ Բայդենն իր խորը անհանգստությունն է արտահայտել՝ կապված Ուկրաինայում իրադարձությունների զարգացման ու ցույցերի ընթացքում «բռնության հնարավոր ավելացման» հետ:

Փոխնախագահը նաեւ կոչ է արել ուկրաինացի առաջնորդին հարթել իրավիճակն ու բանակցություններ սկսել ընդդիմության հետ:

«Ժողովրդավարական հասարակությունում բռնությունը տեղ չունի եւ այն մեր ռազմավարական հարաբերությունների հետ անհամատեղելի է»,-հավելել է Բայդենը, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարությունում:

ԱՄՆ փոխնախագահը ընդգծել է նաեւ, որ իր երկիրն աջակցում է Ուկրաինայի եվրոպական ապագային ու ողջունել է Յանուկովիչի հավատարմությունն այդ ուղուն: