«Երբ հետահայաց դիտարկում եմ անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումները՝ հիմնականներից մեկը ակտիվ քաղաքացիական հասարակության ձեւավորումն է»: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ Էյվսի ուղերձում ասվում է. «Ես ողջունում եմ մարդու իրավունքերի այն բոլոր պաշտպաններին, ում նվիրվածության եւ քաջության շնորհիվ Հայաստանն ունի այս ձեռքբերումը:

Անցյալ ամիս Բրիտանիան ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ: Սա ընդգծում է, որ միջազգային հանրությունը վստահում է մեր երկրին, որպես միջազգային մակարդակով մարդու իրավունքների ջատագով:

Բրիտանական դեսպանատունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ այսուհետ էլ ապահովելու առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»: