Կապան-Քաջարան ճանապարհի 8-րդ կմ-ին դեկտեմբերի 9-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով 2 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Կապան-Երեւան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























