Իսրայելը, Հորդանանը ու Պաղեստինի ազգային վարչակազմը համաձայնագիր են կնքել՝ փրկելու Մեռյալ ծովը: Մասնավորապես չոացող Մեռյալ ծովը հնարավոր կլինի փրկել՝ այն միացնելով Կարմիր ծովին: Դրա համար կկառուցվի 180-կիլոմետրանոց ջրանցք:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Կարմիր ծովից ստացվող ջուրը կնվազեցնի Մեռյալ ծովի չորացման վտանգը: Վերջին կես դարի ընթացքում Մեռյալ ծովի մակարդակը նվազել է ավելլի քան քսանհինգ մետրով: Ներկայումս ծովի մակարդակը տարեկան նվազում է մեկ մետրով: Նախագիծը գնահատվում է 300-400 մլն դոլար եւ նախատեսվում է իրականացնել երեք տարվա ընթացքում: