ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքում ձերբակալել են երեք տամարդկանց՝ անձնական տվյալներ գողանալու կասկածանքով: Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, ոստիկանություն կողմից ձերբակալվածների թվում է նաեւ 32-ամյա Լորիս Մասիհիփանոսյանը: Ավելի ուշ տղամարդկանց բաց են թողել, սակայն դետեկտիվները նշանակալի ապացույցների հիման վրա շարունակել են հետաքննությունը: Նրանք պատրաստվում են մեղադրանքներ ներկայացնել դատախազություն:

Ոստիկանները կանգնեցրել էին ձերբակալված տղամարդկանցից մեկին, քանի որ նա խոսել է թմրանյութեր օգտագործելու մեջ կասկածվող անձի հետ: Նրանք շուտով հայտնաբերել են, որ տղամարդը անձնական տվյալներ գողնալու մեջ կասկածվողների ցանկում է եւ նրա մոտ կրեդիտ քարտերից գողացված տեղեկություններով փաստաթուղթ են հայտնաբերել:

Ոստիկանությունը խուզարկել է նրա բնակարանը: Հենց այդ պահին բնակարանում է են եղել Մասիհիփանոսյանն ու մյուս կասկածալը: Դետեկտիվները բնակարանից գտել են մեծ քանակությամբ կեղծ փաստաթղթեր, քարտեր ու զենք: