28-ամյա  Գեւորգ Հ.-ն մեղադրվում է որսորդական հրացանով Արտյոմ  Ա.-ի վրա կրակելու մեջ: Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 28-ամյա Գեւորգ Հ.-ն, Երեւան քաղաքի Խուդյակով 7-րդ փողոցում որսորդական հրացանից 2 անգամ կրակոցներ է արձակել, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Արտյոմ  Ա.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Վերջինս նրա ծանոթն է:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  112  հոդվածի   1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ`  3-7  տարի ժամկետով: Խափանման միջոց  ընտրվել է կալանավորումը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 9-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: