35-ամյա  Պատվական Հ.-ն մեղադրվում է կնոջը զանգահարելու համար Արշակ Գ.-ին դանակահարելու մեջ: Կենտրոն եւ  Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝  35-ամյա Պատվական Հ.-ն, Երեւան քաղաքի Լեոյի- 7 հասցեի մոտ, կնոջը զանգահարելու կապակցությամբ, վիճաբանել է Արշակ Գ.-ի հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին: Նա Արշակ Գ.-ի առողջության դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել 112   հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 9-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: