Երկու թուրք ուսանողներ դատապարտվել են 6 ամսվա պայմանական ազատազրկման այն բանի համար, որ Օսվենցիմի նախկին նացիստական ճամբարի տարածքում լուսանկարվել են նացիստական ողջույնի ժեստով: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:

22-ամյա երիտասարդները կալանավորվել են Հոլոքոստի խորհրդանիշը համարվող նախկին համակենտրոնացման ճամբարի գլխավոր մուտքի մոտ:

«Նրանք երկուսն էլ համաձայնել են ինքնակամ պատժի եենթարկվել, ուստի Օսվենցիմի դատարանը դատավճիռ է կայացրել առանց դատական գործընթացի»,-ասել է ոստիկանության մամուլի քարտուղար Մարիուշ Ցարկան:
«Նացիզմի տարածման» եւ «հիշատակի վայրը պղծելու» համար նրանք նաեւ տուգանվել են եւ առգրավվել է նրանց բջջային հեռախոսները, որով հենց լուսանկարվել էին: Երիտասարդ թուրքերը, որոնք Բուդապեշտում պատմություն են ուսանում, ազատ են արձակվել դեկտեմբերի 9-ին: