ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ցավով է հետեւում Ուկրաինայի ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմանը եւ կողմերին երկխոսության կոչ է անում:

«Ես դեռ Կիեւում եմ: Ես երեկոյան ձեզ հետ էի՝ Մայդանում եւ ինձ ցնցել է ուկրաինացիների վճռականությունը, որոնք հանդես են գալիս երկրի եվրոպական հեռանկարի օգտին»,-նշել է Էշթոնն իր հայտարարությունում, որը տարածել է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչությունը:

Կիեւում ընթանում է Յանուկովիչի եւ Էշթոնի հանդիպումը

«Հիմա, մի քանի ժամ անց, ես ցավով հետեւում եմ, թե ինչպես է ոստիկանությունը ուժ կիրառում Կիեւի կենտրոնում հավաքված մարդկանց նկատմամբ»,-ասել է նա եւ հավելել, որ «Իշխանությունները չպետք է գործեին գիշերվա քողի տակ, որպեսզի ոստիկանության օգնությամբ երկխոսություն սկսեին հասարակության հետ»:

Էշթոնը նաեւ ընդգծել է, որ փաստարկների կիրառմամբ երկխոսությունն ավելի լավ է, քան ուժի փաստարկը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: