Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացում չպետք է սահմանափակվի, այլ պետք է զուգահեռաբար աշխատի երկու ուղղություններով ու ապահովի ԼՂ միջազգային ճանաչումը բոլոր հնարավոր մակարդակներում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով ու «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում կարող է մեծ առաջընթաց գրանցվել: Այժմ փոխվել է միայն այն, որ երկու տարիների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները չեն հանդիպել, իսկ հիմա հանդիպեցին»,-ընդգծել է Մանոյանը: Նրա կարծիքով՝ այդ կապակցությամբ սպասումները կարող են չափազանցված լինել, սակայն չկան կոնկրետ նախադրյալներ՝ ինչ-որ էական արդյունքների հասնելու:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է այս տարվա նոյեմբերին՝ Վիեննայում: Նախագահ Սարգսյանը հանդիպումը որպես նորալ է գնահատել:





























