ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանին ամիսը 2 հազար  դոլար է պակասում նոր ՀԿ  բացելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ ՀԿ բացելու համար արդեն կորիզը կա:

«Հունվարից հետո կհավաքվենք եւ կսկսենք զբաղվել ՀԿ-ի  բացման աշխատանքներով: Ցանկանում եմ, որ հիմնականում երիտասարդներ լինեն»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը, հավելելով, որ ֆինանսավորման հետ կապված լրջագույն խնդիրներ կան:

«Ձգձգումը  դրա պատճառով է: Ֆինասավորումը շատ թանկ է նստում:  Մինիմալ գումարի մեջ մտնում է պարտադիր գրասենյակի գումարը, քարտուղարուհու, վարորդի  գումարը արդեն կլոր գումար արեց: Եթե գրասենյակը քաղաքի կենտրոնում վերցնեմ, դա արդեն 2 հազար դոլար կլինի, Կոմիտասի վրա 1500 դոլար, Զեյթունի վրա 1000 դոլար»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am