Թուրքիայի քաղաքացի, 26-ամյա Յիլմազ Զեքի Թաշը իր ներքնազգեստի՝ վարտիքի, հատուկ պատրաստված գրպանիկ- թաքստոցում մաքսային հսկողությունից թաքցնելով փորձել է Հայաստան մեծ քանակությամբ ոսկյա զարդեր անցկացնել:  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:  

Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Յիլմազ Զեքի Թաշը մեղադրվում է նրանում, որ 2013թ. սեպտեմբերի 30-ին Ստամբուլ-Երեւան ավիաչվերթով, Թուրքիայից ժամանելով Հայաստան, իր վարտիքի, հատուկ պատրաստված գրպանիկ- թաքստոցում մաքսային հսկողությունից թաքցնելով, ապօրինի ՀՀ է ներկրել ոսկյա շղթաներ, որոնք նույն օրը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրում, ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված կրկնակի զննությամբ հայտնաբերվել են նրա մոտից:

Քրեական գործ է հարուցվել 215  հոդվածի  1-ին մասով (մաքսանենգությունը` Հայաստանի մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելու կամ ոչ իր Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 1000-3000-պատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 10-ին: Առաջիկայում  կնշանակվի դատական քննության օրը: