Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսը Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ֆորումին հղած վիդեոուղերձում, որը կազմակերպվել էր Լրագրողների ազատության ու անվտագության ինստիտուտի կողմից, լուրջ մտահոգություն է հայտնել լրագրողների եւ մյուս քաղաքացիների հանդեպ ընտրովի կամ անհիմն քրեական հետապնդումների ակնհայտ պրակտիկայի կապակցությամբ, ովքեր քննադատական կարծիք են հայտնում, այդ թվում նաեւ բլոգերների եւ ինտերնետ-ակտիվիստների նկատմամբ: Այդ մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի կայքը:
Վկայակոչելով Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցը, հրապարակված 2013թ.-ի օգոստոսի 6-ին՝ հանձնակատարը դարձյալ նշել է զրպարտության ապաքրեականացման գործընթացում առաջխաղացման բացակայությունը, ինչը երկրում ճնշում է խոսքի ազատությունը: Նա նաեւ մտահոգություն է հայտնում ցույցերի արգելմամբ հավաքների ազատության սահմանափակման եւ ուժի կիրառման, ձերբակալությունների եւ որոշ դեպքերում խիստ պատիժների կապակցությամբ:
Ողջունելով հասարակական կազմակերպություններին եւ իրավապաշտպաններին իրենց որոշից դերի համար, հանձնակատարը նշել է. «Ադրբեջանի բոլոր գործընկերներն ու միջազգային հանրությունը պետք է հասնեն նրան, որպեսզի Ադրբեջանը կատարի պարտավորությունները, որոնք իր վրա է վերցրել Եվրոպայի խորհուրդ մուտք գործելիս, ինչպես նաեւ միջազգային պարտավորությունները»:





























