Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Չամլըհեմշինի շրջանի Այդերի (Արտեր) հովտում գտնվող մի հյուրանոցից ահազանգել են ժանդարմերիա՝ հայտնելով, որ 2իսրյալեցի լեռնագնացները հյուրանոցից դուրս են եկել եւ չեն վերադարձել։
Ժանդարմերիայի փրկարարների ջոկատները առատ տեղացող ձյան տակ աշխատանքներ են սկսել՝ հայտնաբերելու կորած լեռնագնացներին։
Ռիզեի նահանգապետը նշել է, թե իսրայելցի լեռնագնացներին հայտնաբերելու համար շրջան են ուղարկվել նաեւ Քաղքաքացիական պաշտպանության եւ Ազգային բժշկական փրկարար ջոկատները։




























