Իսպանիայում ձերբակալել են ութ անձի, որոնք ենթադրաբար առնչություն ունեն «ռուսական մաֆիայի» հետ: Ենթադրվող հանցագործների ձերբակալության գործողությունն իրականացվել է Իսպանիայի իրավապահ մարմինների եւ Ինտերպոլի աշխատակիցների կողմից Մալյորկա կղզում:Ութ անձանց էլ մեղադրում են փողերի լվացման, հարկերից խուսափելու, փաստաթղթերի կեղծման, ազդեցության վաճառքի մեջ, հաղորդում է Ինտերֆաքսը:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածները Մոսկվայում գտնվող եւ ամենախոշորներից մեկը հանդիսացող «տագանկայի» հանցավոր խմբի անդամներ են:Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, իսպանական իրավապահների կողմից ձերբակալված անձանց թվում կան ինչպես ռուսներ, այնպես էլ իսպանացիներ: Ձերբակալվածներից մեկը ոմն Ալեքսանդր Ռոմանովն է, որին իսպանական դատախազությունը համարում է Իսպանիայում գործող տվյալ հանցախմբի «ուղեղ»:




























