Վաշինգթոնը չի բացառում հնարավորությունը պատժամիջոցներ կիրառել ի պատասխան եվրաինտեգրացման կողմնակիցների հանդեպ Ուկրաինայի իշխանությունների գործողությունների: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամնետի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսաքին:
«Քաղաքական բոլոր գործառույթները, այդ թվում նաու պատժամիջոցները, դիտարկվում են»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղոդում է Ազատություն ռադիոն, նա որեւէ որոշակիություն չի մտցրել:Նշենք, որ նախկինում Փսաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ը առեւտրական արտոնություններ կառաջարկի Ուկրաինային՝ եվրաինտեգրացման դեպքում: Այսպես, պատասխանելով հարցին, ինչպես կարող է ԱՄՆ-ը օգնել Ուկրաինային փոխհատուցել տնտեսական կորուստները հնարավոր եվրաինտեգրացման դեպքում՝ Ռուսաստանի հետ խնդիրների առնչությամբ, Փսաքին նշել է, որ շատ ուկրաինական ապրանքներ կարող են ԱՄՆ ներկրվել առանց մաքսերի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նոյեմբերի 21-ից եվրաինտեգրացման կողմնակիցների զանգվածային ցույցեր են տեղի ունենում այն բանի հետո, երբ կառավարությունը հայտարարել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների դադարեցման մասին: Հիմնական ցույցերը տեղի են ունենում Կիեւի Անկախության մայդանում: Դեկտեմբերի 11-ի գիշերը ուժայինները փորձել են ակտիվիստներին դուրս հանել հրապարակից, սակայն ցուցարարներին հաջողվել է դիմադրել:





























