Շվեդական IKEA կահույքի ընկերությունը վաճառքից հետ է կանչում պատին փակցվող «Սմիլա» շարքի մանկական ջահերը, որոնք Եվրոպայում երկու երեխայի մահվան պատճառ են դարձել: Երկու դեպքում էլ երեխաները քաշել են ջահերի լարերը, խճճվել դրանցում եւ խեղդվել:
Ովքեր արդեն ձեռք են բերել ջահերը, ընկերությունը նախազգուշացնում է, որ դրանք անհրաժեշտ է պատին այնպիսի տեղում փակցնել, որ երեխան չկարողանա հասնել, իսկ լարը պետք է հուսալի ամրացված լինի պատին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:




























