ԱՄՆ-ի Կոլումբիայի դաշնային շրջանից հայտնել են, որ Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի տարածքում  հայտնված մարդն իրականում ոստիկանության սպա  եղել, հայտնում է Reuters-ը:

Սպան համազգեստով չի եղել, քանի որ այդ պահին աշխատանքի մեջ չէր: Ինչ-որ մեկը նկատել էր նրա ատրճանակը եւ կամպուսի տարածքում տագնապ բարձրացրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված տղամարդը ներխուժել էր Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի տարածք: Տագնապ էր հայտարարվել եւ ղեկավարությունը հրահանգել էր, որ որպեսզի բոլոր ուսանողները  պատսպարվեն: Համալսարանն արգելափակվել էր երկու ժամով, իսկ դեպի ուսումնական հաստատություն տանող մի քանի ճանապարհները շրջափակել էր ոստիկանությունը:  Հաղորդվել էր նաեւ իբր զինված մարդու ձերբակալման մասին: