Երեւանում դեկտեմբերի 12-ին բացվել է միջազգային երկօրյա խորհրդաժողով՝ «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Խորհրդաժողովը կազմակերպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ «Արեւելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի հայ ազգային պլատֆորմը:
Խորհրդաժողովին որպես զեկուցողներ հրավիրված են պետական, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
Ելույթ կունենան Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը եւ ուրիշներ:





























