Ասոցացման մասին համաձայնագիրը չստորագրած Հայաստանը դեռեւս տարված է «Արեւելյան գործընկերությամբ»: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռեյներ Մորրելը՝ Երեւանում կայացած միջազգային կոնֆերանսի ընթացքում հանդես գալով «Երկբեւեռ Արեւելյան գործընկերություն. Գործընթացի առաջխաղացման տարբերակներ» թեմայով զեկույցով:

«Մենք հիշում ենք, որ սեպտեմբերի երեքին Հայաստանը հատարարել է ՄՄ-ին միանալու անդամակցության մտադրության մասին: Այդ տեսանկյունից կարեի է ասել, որ Հայաստանն ու Բելառուսը ունեն նմանատիպ միտումներ»,-նշել է Մորրելը, ընդգծելով, որ Բելառուսը հեռու է ԵՄ հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց:

Նա նաեւ հավելել է, որ ինչպես Բելառուսը, ԵՄ հետ որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հեռու է նաեւ Ադրբեջանը: