Ոչ ավանդական կողմնորոշմամբ մի խումբ մահմեդականներ որոշել են «միասնականության մզկիթ» ստեղծել Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի վարչական կենտրոն Հալիֆաքս քաղաքում:
Մզկիթ հիմնելու նախաձեռնողներից Սայեդ Ադնան Հուսեյնի խոսքերով՝ անհրաժեշտ է մի տարածք ստեղծել, որտեղ գեյերը եւ լեսբուհիները իրենց ազատ կզգան: Նույնասեռականներին կթողնեն նոր մզկիթ, բացի դրանից այստեղ իմամ կարող են դառնալ նաեւ կանայք:
Քաղաքի այլ մզկիթների մի քանի իմամներ հայտարարել են, որ մահմեդականներին մզկիթ են թողնում առանց նրանց սեռական կողմնորոշումը ստուգելու, հայտնում է Slon.ru-ն:
Որպես օրինակ նշվում է, որ ռեֆորմիստական հուդայականության համայնքները կանանց թույլ են տալիս տղամարդկանց հետ միասին մասնակցել աղոթքին, եւ կանայք նույնիսկ րաբբիներ են դառնում, իսկ աշխարհում ԼԳԲՏ հուդդայական ներկայացուցիչների առաջին սինագոգը բացվել էր Լոս Անջելեսում՝ դեռեւս 1972թ.:




























