Չինուհի Ցեն Ինյուանը մազերը չի կտերլ ավելի քան 11 տարի: Այժմ մազերի երկարությունը կազմում է 199 սմ: Եւ դա այն դեպքում, որ աղջկա հասակը ընդամենը 1,52 մետր է:

Ինչպես հաղորդում է www.terra-z.ru-ն, այդպիսի երկար մազերը շարժում են շրջապատի հետաքրքրությունը: Ցենի խոսքով՝ իրեն բազմիցս առաջարկել են վաճառել մազերը: Առաջարկվող ամենաբարձր  գինը կազմել է 20 հազար յուան, որը մոտ 3 հազար դոլար է: Չինուհին, սակայն, չի պատրաստվում հրաժարվել իր մազերից եւ հպարտանում է, որ մազերի մեջ սպիտակ չկա:

Նրա խոսքով՝ եթե դա տեղի ունենար, ինքը մազերը կներկեր սպիտակ՝ փոխելով իմիջը:

Չինուհին օրվա կեսը անցկացնում է մազերի խնամքի եւ սանրվածքի վրա: