Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով, ժամը 15.00-ի դրությամբ, փակ է Սարավանը` Վայքից Սիսիան ճանապարհահատվածում, դժվարանցանելի են Վարդենիս-Մարտունի-Գավառ, Ամասիա, Սպիտակ, Ալավերդի, Դիլիջան ճանապարհահատվածները:
ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:





























