Սուրդոթարգմանիչ Տամսանուկան, որը Նելսոն Մանդելային հրաժեշտ տալու արարողության ժամանակ օգտագործել է գոյություն չունեցող ժեստեր, իր գործողությունները բացատրել է անսպասելի շիզոֆրենիկ նոպայով, փոխանցում է Sky News-ը:

Նա պատմել է, որ հոգեհանգստի ժամանակ հանկարծ կորցրել է կենտրոնացվածությունը, որից հետո հալյուցինացիաների է տեսել ու ձայներ լսել: Նրա խոսքով՝ հանկահարծահաս նոպայի պատճառով ինքը սկսել է ոչ ադեկվատ կերպով ընկալել արարողության ժամանակ արտասանվող ճառերը ու չի կարողացել ճիշտ մեկնաբանել դրանք, ուստի ժեստերի միջոցով սկսել է մեկնաբանել այն բառերը, որոնք լսել է իր գլխում, փոխանցում է «Pravda.Ru»-ն:

Թարգմանիչը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում իր գործողություններով կարող էր վիրավորել: Նա նաեւ նշել է, որ որակավորված թարգմանիչ է եւ պատրաստ է ապացուցել դա: