Առաջիկայում Հայաստանը նոր վարկ կստանա բնակարանաշինության համար: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Վարկատուն կդառնա Ֆրանսիական զարգացման գործակալությունը, որն արդեն գործում է Հայաստանում: «Համաձայնագիրը կկնքվի Ֆրանսիայում: Դրա ծավալը դեռեւս հայտնի չէ ինձ, սակայն նախագիծը կկայանա մոտ ապագայում, դուք ամեն ինչ շուտով կիմանաք»,-հայտարարել է դեսպանը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին PROPARCO ֆրանսիական ընկերությունը «Ամերիաբանկին» վարկ է հատկացրել՝ գյուղատնտեսական վարկավորման համար: «Միջոցները տրամադրվել են շուկայականից ցածր գներով: Սակայն դրանից բացի, վարկը շատ անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը ու արդարացրել է իրեն»,-հավելել է Ռենոն: