Հայաստանի բոլոր տարածաշրջաններում, դեկտեմբերի 12 – ին` ժամը 17:30 –ի դրությամբ, տեղում է առատ ձյուն:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սելիմի ոլորանը, Իջեւան - Նոյեմբերյան (ծանրաքաշ մեքենաների համար), Վայք - Սարավան, Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածները:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչեւ 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Բացի վերը նշված ճանապարհահատվածներից Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























