Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացված մաքրման աշխատանքների եւ տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից օգնություն ցուցաբերելու արդյունքում, ժամը 17.00-ի դրությամբ, բաց է Մարտունի-Գավառ ճանապարհահատվածը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդներին վերստին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն, եւ նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:





























