«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին օրերին ԱԺ-ում ընթացող պետական բյուջեի քննարկումների ընթացքում խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ կառավարությունը, ի թիվս այլ առաջարկների, նաեւ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ներկայացրած 17 առաջարկություններից եւ ոչ մեկը չի ընդունել, ինչը նախօրեին շատ էր զայրացրել գեներալին։ Վերջինս կարծես թե նույնիսկ սպառնում էր դեմ քվեարկել բյուջեի նախագծին, սակայն երեկ, արի ու տես, չգիտես ինչու, գեներալը լրիվ այլ տրամադրվածությամբ էր կառավարության նկատմամբ։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում Սեյրան Սարոյանի մեզ տված պատասխանը։
-Հա, դե կառավարությունն էլ ա մարդ, ոչ մի պրոբլեմ չկա։ Էդ սաղ հարցերը լուծված են արդեն, էլ նեղված չեմ։
Ո՞ր հարցերն են լուծված։
Լրիվ, կառավարությունից էլ նեղվելու բան չունեմ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























