Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լ.Մադոյան փողոցի թիվ 245 տան բակում կառուցված օժանդակ շինության դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են շինության դուռը և ներսում հայտնաբերել 55-ամյա Լ. Գ.-ի դին:
Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:





























