Քոլորադոյում մեկ ամսվա ընթացքում 221 մարդ է թունավորվել՝ Spice ծխելու խառնուրդներ օգտագործելու արդյունքում: Նշենք, որ խառնուրդը պարունակում է մարիխուանայի սինթետիկ անալոգը: Նման արդյունքներ է ցույց տվել հետազոտությունը, որն անցկացվել է օգոստոսի կեսից մինչեւ սեպտեմբերի կեսը, փոխանցում է Associated Press-ը:

Հիվանդների 64 տոկոսը բողոքել է արտերիալ ճնշման բարձրանալուց, 32 տոկոսը՝ գրգռողականությունից, 25 տոկոսը՝ գիտակցության մթագնումից: Թունավորվածներից միայն տասին են վերակենդանացման բաժանմունք տեղափոխել: Մինչ այդ մամուլը սեպտեմբերին գրել էր, որ Քոլորադոյում երեք մարդ կարող էր մահանալ, ենթադրաբար, ծխելու համար նախատեսված խառնուրդներ օգտագործելու արդյունքում, փոխանցում է «Lenta.ru»-ն:

Քոլորադո նահանգում  2012-ի դեկտեմբերից թույլատրված է բնական մարիխուանայի օգտագործումը, սակայն դրա սինթետիկ անալոգն արգելված է: