Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը թիվ 143 մանկապարտեզը վաճառելու վերաբերյալ նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

««Տեղեկացնում եմ, որ Երեւանի Շենգավիթ վարչական տարածքում Շեւչենկո փողոցի N6 հասցեում գտնվող թ.143 մանկապարտեզի տարածքի մասնաշենքերից մեկի վրա գրված է «վաճառվում է» եւ կա հեռախոսահամար՝ 077 631020: Հեռախոսազրույցից պարզվեց, որ այդ մասնաշենքը սեփականաշնորհված է եւ վաճառվում է 200.000 դոլարով:

Ինչպես հայտնի է, 2005 թվականից «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով մանկապարտեզների տարածքների վաճառքն արգելվել է:

Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ եւ ում կողմից է սեփականաշնորհվել այդ տարածքը»: