Առաջիկա շաբաթ օրը Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում սպասվում է ձյուն, մյուս մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ: Կիրակի Հայաստանի ողջ տարածքում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ:
Հանգստյան օրերին առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն եւ մերկասառույց: Քամին հարավարեւմտյան է՝ 15-20 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը էականորեն չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին՝ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -5-7, վաղը ցերեկը՝ -1-3:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-9,
Կոտայքում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-9,
Գեղարքունիքում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-9,
Լոռիում. գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1-6,
Տավուշում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-5,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-9,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2-5,
Արարատում. գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1-4,
Արմավիրում. գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-9,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -5-8,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ -8-11, ցերեկը՝ 0-3:





























