Երեւանում կատարվող ձնամաքրման աշխատանքներին օժանդակում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կրթադաստիարակչական հաստատությունների կոլեկտիվները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչական շրջանների աշխատակազմերից ձեռք բերված աղ ու ավազով մշակված դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաեւ կուտակված ձյան տեղափոխման աշխատանքներ: Ձյան տեղումների դադարի ժամանակ հանրօգուտ աշխատանքին առանձին դեպքերում  նպաստում են  «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամին ներկա  բարձր դասարանների աշակերտները:

Հարակից տարածքները մաքրելու նախաձեռնությանն են միացել նաեւ մանկապարտեզների աշխատակիցները, որոշ դեպքերում նաեւ երեխաների ծնողների աջակցությամբ: