ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 13-ին կազմել է 404.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.18 դրամով: Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 556.85 դրամ (նվազել է 0.48 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.34 դրամ (նվազել է 0,01 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 661.28 դրամ (նվազել է 2,7 դրամով):

Միեւնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 21 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 38000000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.21%, փակմանը` 8.22%, առավելագույնը` 8.25%, նվազագույնը` 8.21%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.2139%:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում այսօր կայացել է 4100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ: