Քոլորադոյում դատարանը մեղավոր է ճանաչել խմորեղենի պտրաստման կետի սեփականտեր քրիստոնյային՝ մարդկային արժանապատվությունը վիրավորելու համար, ով իր կրոնական հայացքներից ելնելով հրաժարվել է գեյ-հարսանիքի համար տորթ թխել:Վարչական գործերով դատավոր Ռոբերտ Սփենսերը վճիռ է կայացրել Դենվերի արվարձանում «Masterpiece Cakeshop»-ի սեփականատեր Ջեք Ֆիլիփսի համար:
Վճռում ասվում է՝ կամ պետք է հաշտվել միասեռականների հետ, կամ տուգանք վճարել: Ֆիլիփսը դեռ չի որոշել, կդիմի արդյոք ավելի բարձր ատյաններ, թե՝՝ ոչ, հաղորդում է NEWSru.com-ը:2012թ.-ին Չարլի Քրեյգն ու Դեվիդ Մալինսը եկել են Ջեք Ֆիլիփսի ծխանութ, որպեսզի իրենց «հարսանեկան արարողության» համար տորթ պատվիրեն: Զույգն ամուսնությունը գրանցել է Մասաչուսեթս նահանգում՝ 16 նահանգներից մեկը, որտեղ միասեռականների ամուսնությունն օրինականացրել են. սակայն զույգը ցանկացել է «հարսանիքն» անցկացնել Քոլորադո նահանգում:
Նահանգում քաղաքացիական միությունները թույրատրելի են, սակայն ամուսնությունը սահմանված է որպես տղամարդու եը կնոջ միություն:Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը բողոք է ներկայացրել Քոլորադոյի քաղաքացիական իրավունքնների պաշտպանության բաժին, որն էլ որոշում է կայացրել՝ Ֆիլիփսը խախտել է նահանգի օրենքը, որն հասարակական վայրերում արգելում է ռասսայի, սեռի կամ սեռական կողմնորշման հարցում խտրականությունը: Դատավոր Սփենսերը հաստատել է որոշումը:





























