Իտալիայի նախկին վարչապետ, անչափահասի հետ սեռական կապ ունենալու համար դատապարտված Սիլվիո Բեռլոսկունիի շունը իր ճանաչվածությամբ առաջ է անցել քաղաքական գործիչ: Համացանցում հայտնվել է Դուդու մականվամբ կենդանու անձնական էջը: Դրան արդեն 1500 օգտատեր է բաժանորդագրվել: Բեռլուսկոնիի ընտանի կենդանու «ֆեյք» էջը հայտնվել է Facebook-ում դեկտեմբերի սկզբին:

Մարդը, ով ստեղծել ու թարմացնում է էջը, անհայտ է մնում:Միաժամանակ հասարակության ուշադրությունը քաղաքական գործչից տեղափոխվել է պուդելի հանդեպ: Էջում պարբերաբար հայտնվում է շան լուսանկարները «Ֆրանչեսկա մայրիկի» հետ՝ Բեռլուսկոնիի նոր ընկերուհի Ֆրանչեսկա Պասկալի հետ:«Իմ մասին» բաժնում Դուդուն նշել է, թե որքան շատ է սիրում իրեն «որդեգրած» ծնողներին՝ Ֆրանչեսկային ու Սիլվիոյին:

«Հոբբի» բաժնում գրված է՝ «կրծել կահույքը. դա իսկական հաճույք է»:Հատկանշական է, որ Դուդույի բլոգն արդեն իտալական L’Espresso օրաթերթի կայքում է, հաղորդում է Russia Today-ը: Իր գրքի շնորհանդեսի ժամանակ Բեռլուսկոնին շնորհակալություն է հայտնել նորարարին ջանքերի համար՝ հպարտանալով, որ իր սիրելի կենդանին այդքան երկրպագու ունի: Նախկին քաղաքական գործիչը հավելել է, որ Դուդուն կարծես երեխա լինի՝ այն տարբերությամբ, որ չի խոսում: